Վատիկանը հայտնվել է սնանկացման եզրին
Համաշխարհային Մամուլ
Վատիկանը եկամուտների կտրուկ անկումից հետո սնանկացման եզրին է:
Այս մասին, Strana-ի փոխանցմամբ, հայտնում է Express-ը։
2023 թվականին քաղաք-պետության գործառնական դեֆիցիտը կազմել է 83 միլիոն եվրո, ինչը 5 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ, գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով ֆինանսական հաշվետվությունը։
Թերթը դեֆիցիտի հիմնական պատճառ է նշում աշխարհի կաթոլիկ եկեղեցիների, ինչպես նաև բնակչության կողմից նվիրատվությունների կրճատումը։ Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մեծ թվով կաթոլիկներ հիասթափված են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի բարեփոխումներից։ Մեկ այլ պատճառ էլ Վատիկան այցելուների ցածր մակարդակն է՝ համեմատած մինչհամաճարակային ցուցանիշների հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու