Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնում է «դժոխային փոխհատուցում» պատանդների ազատ արձակման հարցով․ BBC
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պահանջում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից ազատ արձակել գերի ընկած պատանդներին իր երդմնակալության արարողությունից առաջ, իսկ հակառակ դեպքում սպառնացել է լուրջ հետևանքներով, հայտնում է BBC-ն։
«Ես նախազգուշացրել էի, որ ամբողջ դժոխքը փլուզվելու է, եթե մինչ այդ պատանդները տանը չլինեն», - ասել է նա իր առաջին մամուլի ասուլիսում հաղթանակից հետո:
Ճշտելու, թե կոնկրետ ինչ է դա նշանակում, հանրապետականը պատասխանել է. «Պետք է ստիպել նրանց հասկանալ դրա նշանակությունը, ինչը հաճելի չի լինելու»: Թրամփի երդմնակալությունը տեղի է ունենալու 2025 թվականի հունվարի 20-ին։
Ամերիկացի ընտրված առաջնորդը նաև ասել է, որ նախկինում «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։