Սիրիայում Ասադի իշխանությունը Թուրքիան է տապալել․ Թրամփ
Համաշխարհային ՄամուլՍիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած Սիրիայի նոր իշխանությունների հետևում, բայց ես գիտեմ։ Դա Թուրքիան է։ Նա է կանգնած այս ամենի հետևում: Նրանք դա ուզում էին հազարավոր տարիներ և ստացան դա: Մարդիկ, որոնք մտան Սիրիա, վերահսկվում են Թուրքիայի կողմից»,- ասել է Թրամփը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ասադը հրաժարվել է բանակցել թուրք ներկայացուցիչների հետ՝ չնայած Անկարայի՝ հանդիպում կազմակերպելու բազմաթիվ փորձերին։ Նա ընդգծել է, որ Անկարան բազմիցս խնդրել է Ասադին բանակցություններ վարել երրորդ կողմերի, այդ թվում՝ Իրաքի հետ՝ միջնորդների ներգրավմամբ։