Կիրիլովի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները․ Reuters
Համաշխարհային ՄամուլՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ–լեյտնենատ Իգոր Կիրիլովը սպանվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործողության արդյունքում, պնդում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աղբյուրին։
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մոսկվայում հատուկ գործողության շրջանակում սպանել է ռուս գեներալ Կիրիլովին»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գրում է գործակալությունը։
Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի վրա գտնվող բնակելի շենքի բակում առավոտյան ժամը մոտ վեցին պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել են Կիրիլովն ու նրա օգնականը։