Առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու․ Հակոբ Ասլանյան
Քաղաքական«Խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողնել: Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս։ Ես հայտարարել եմ, որ առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի, եթե Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան։
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ որոշել է մեկ ամիս լռել, նա պատասխանեց. «Այդպես եմ որոշել ես։ Ցտեսություն»:
Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը, որի պատճառը Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած զարգացումներն են: Սակայն այդ հայտարարությունից ժամեր անց նա նոր հայտարարություն տարածեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ նախորդ հայտարարությունը «համարում է սխալ և էմոցիոնալ», շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ։ Չնայած երկրորդ հայտարարությանը, նա հեռացվեց ՔՊ խմբակցությունից։