Ֆրանսիայում ազգային սուգ կհայտարարվի
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին կմեկնի Մայոտ՝ գնահատելու ավերիչ «Չիդո» փոթորկի վնասները, որի հետևանքով՝ զոհվել է առնվազն 21 մարդ, և կհայտարարի ազգային սուգ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
BFMTV-ի փոխանցմամբ՝ կղզու իշխանությունները հայտնել են փոթորկի ժամանակ 21 զոհի մասին։ Եվս 45 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 1373 վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Առաջիկա օրերին ես կմեկնեմ Մայոտ՝ աջակցելու մեր համաքաղաքացիներին, քաղաքացիական ծառայողներին և օգնություն ցուցաբերելու համար տեղակայված ուժերին», - X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։