ԵՄ անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը. Էրդողան
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Անկարայում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է Euromedia24-ը։
«Անդամակցությունը Եվրամիությանը շարունակում է մնալ ռազմավարական նպատակ Թուրքիայի համար, պարզ է, որ մեր անդամակցությունը ԵՄ-ին կարևոր ներդրում կլինի ինչպես միության, այնպես էլ մեր երկրի համար։
Մեր ընթացիկ բանակցությունների հիմնական օրակարգն այն ընդհանուր քայլերն էին, որոնք կարող էին ձեռնարկվել Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները աշխուժացնելու համար։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կներկայացնի նոր տեսլական, որը կամրապնդի Թուրքիայի անդամակցության հեռանկարները»,- ասել է Էրդողանը։