Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր» Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը Արցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ Իշխանյան Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ 

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն հակումները քննարկվել են կուսակցության՝ վերջերս կայացած վարչության, ապա ակտիվի նիստում:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երբ Արայիկ Հարությունյանի... մասին բացահայտումներ են արվել ակտիվի նիստերից մեկի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չի հավատացել, պահանջել է ներկայացնել փաստեր, որպեսզի չստացվի, թե Հարությունյանին օդում վարկաբեկում են: Մյուս նիստին ՔՊ-ական 2-3 պատգամավորներ ներկայացրել են հստակ փաստեր՝ փորձելով ապացուցել Նիկոլ Փաշինյանին, որ Արայիկ Հարությունյանը իրեն սխալ է ներկայացնում իրավիճակը, որ լինելով վարչապետի մոտ եզակի մուտք ու ելք ունեցող պաշտոնյաներից մեկը՝ հենց ինքը թաթախված է կոռուպցիայի մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի ժամանակ թիմակիցները ներկայացրել են, թե երբեմնի դասախոս Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան կարեւորագույն պաշտոններում իր հավատարիմ մարդկանց է նշանակել ու վերահսկում է իրավիճակը կառավարական կաբինետում: Անգամ համեմատություն է արվել նախկինների հետ, թե նախկիններն էլ իրավիճակին չէին տիրապետում, որ նախկինում էլ թիմակիցները ղեկավարներին խաբում, թալանով էին զբաղվում, դրա համար հասարակությունը դուրս եկավ նրանց դեմ:

Որպես ասվածի ապացույց՝ ներկայացվել է, որ Արայիկ Հարությունյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ Կառավարությունը բաժնեմաս ունի, Նարեկ Բաբայանի հետ միանձնյա որոշում է՝ ով աշխատի, ով որքան աշխատավարձ ստանա, ով համագործակցի հանքի հետ, ով մերժվի: Ներկայացվել է զեկույց, որ եղբայրը «ձեւական» պաշտոն ունի «Հանքագործների միություն»-ում:

Նույն Հարությունյանի եղբայրը հավակնում է դառնալ նոր մեդիամագնատ՝ նախկինների օրինակով, եւ հեռուստատեսային-գովազդային շուկան կենտրոնացրել է իր ձեռքին՝ մեծացնելով ախորժակը, որ կուլ տա ողջ շուկան: Այսինքն՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում մյուս հեռուստաընկերությունների համար:

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ վարչապետին առընթեր տեսչական մարմինը, որ պետք է զբաղվի մի շարք հիմնարկների՝ այդ թվում եւ հանքերի վերահսկողությամբ, դեղատների ստուգումներով, մի շարք հիմնարկների աշխատանքային պայմանները ստուգելով՝ պատշաճ չի աշխատում, թաքցնում է շատ ճշմարտություններ վարչապետից:

Ներկայացվել է, որ կոռուպցիան վխտում է հենց վարչապետի քթի տակ՝ իր աշխատակազմում, եւ հորդում դուրս:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նիստերից հետո Արայիկ Հարությունյանը շտապել է իր նշանակած կադրերին հրահանգել, որ աշխատեն մաքրել փաստաթղթերը, ամեն պահի պատրաստ լինեն արտահերթ ստուգումների: «Ազգային ժողովից բողոք կա իմ վրա, պիտի մաքրեք ձեր ոլորտը, թերությունները վերացնեք, որ ամեն պահի հնարավոր է՝ ստուգում լինի»,- իր նշանակած կադրերին ասել է Արայիկ Հարությունյանը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը լսել է ողջ բացահայտումները, եւ ներկաները տպավորություն են ստացել, թե այն Նիկոլ Փաշինյանը, որ դժգոհում էր իր ուժային բլոկից, ինքը Արայիկ Հարությունյանի մոտ «վարչապետ է աշխատում»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արայիկ Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ կայացած նիստի, իր մասին կոռուպցիոն բացահայտումների մասին, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ)
Ամենադիտված