Թուրքիան ԵՄ-ից լրացուցիչ 1 միլիարդ եվրո կստանա
ԹուրքիաԵվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրում սիրիացի փախստականների համար լրացուցիչ 1 միլիարդ եվրոյի օգնության մասին, փոխանցում է Euromedia24-ը։
Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում ապրում է 2011 թվականին քաղաքացիական պատերազմից փախած երեք միլիոն սիրիացի: Միջոցները կուղղվեն փախստականների առողջության պահպանմանն ու կրթությանը, «միգրացիային և սահմանների կառավարմանը», քաղաքացիների «կամավոր վերադարձին»։
Սիրիացիների վերադարձն իրենց հայրենիք պետք է լինի «արժանապատիվ և անվտանգ»,- ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ 2011 թվականից ի վեր Թուրքիան Եվրամիության կողմից ստացել է մոտ 10 միլիարդ եվրո օգնություն՝ փախստականներին աջակցելու համար։