Սիրիայի նոր կառավարությունը հայտարարել է՝ երկրում ռուսական ներկայությանը տեղ չկա
ԱշխարհՌուսական ռազմական տեխնիկայի մեծ շարասյունը նկատվել է Սիրիայի արևմուտքում գտնվող Լաթաքիա քաղաքից դեպի մոտակա Տարտուս, որտեղ տեղակայված է ռուսական ռազմածովային բազան, գրում է Euronews-ը:
Սիրիայի նոր իշխանությունները հայտնում են, որ Ռուսաստանը վերջին օրերին Դամասկոսի արվարձաններից առնվազն 400 զինծառայող է տեղափոխել Խմեյմիմ ավիաբազա, որը գտնվում է Լաթաքիա նահանգում։
Դա ենթադրություններ է առաջացրել ռուսական զորքերի հնարավոր դուրսբերման մասին ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ապստամբ ուժերը տապալեցին Կրեմլի երկարամյա դաշնակից նախագահ Բաշար ալ-Ասադին:
Սիրիայի նոր անցումային կառավարության քաղաքական վարչության խոսնակը կոչ է արել Ռուսաստանին վերանայել իր ներկայությունը երկրում։
Սիրիայում տեղակայված ռազմակայանները համարվում են Կրեմլի ռազմավարական կարևորագույն ռազմակայաններից մեկը: