Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ Թուրքիայի սկզբունքները սուբյեկտիվ են․ Զախարովա
ՌուսաստանՌուսաստանը սիրիական քաղաքների պետականության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին վերաբերվում է որպես «սուբյուկտիվ տրամադրությամբ ասված»։ Մոսկվան ելնում է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների մասին Թուրքիայի հավատարմությունից, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Էրդողանը իր «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում ասել էր, որ եթե Առաջին աշխարհամարտից հետո Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրի պայմանները տարբեր լինեին, ապա սիրիական Հալեպ, Իդլիբ, Համա, Դամասկոս և Ռաքքա քաղաքները մաս կկազմեն վերջինիս։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան մտադիր չէ խզել կապերը այնտեղ ապրող մարդկանց հետ, թեև այդ տարածքները հայտնվել են այլ պետության կազմում։
«Մենք այս խոսքերը համարում ենք սուբյեկտիվ տրամադրությամբ ասված, որոնք բխում են Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության շահերից։ Ինչը հաստատել էին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի ղեկավարների կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի դրույթների քննարկման ընթացքում դեկտեմբերի 7-ին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան։