Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու
ՀայաստանԵս տեղյակ եմ, թե հայկական կողմը խաղաղության պայմանագրի ինչ առաջարկներ է ներկայացրելմ, բայց քանի որ դեռևս պաշտոնական պատասխան չունենք՝ ես չէի ցանկանա բացել դրանց բովանդակությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին «Զանգեզուրի միջանցք» բացելու առնչությամբ՝ Մհեր Գրիգորյանը պնդեց, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։
«Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու։ Եթե իրենք շարունակաբար այդ մասին են խոսելու, մենք շարունակաբար կրկնելու ենք, որ ՀՀ-ն ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ և շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»։