Պաղեստինցիները դատի են տվել Բլինկենին
Համաշխարհային Մամուլ
Մի խումբ պաղեստինցիներ Վաշինգտոնում հայց են ներկայացրել` ընդդեմ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի՝ պահանջելով դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը իսրայելական ստորաբաժանումներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտման համար։ Ըստ ադրբեջանական Report-ի՝ հայցադիմումը մուտքագրվել է Կոլումբիայի Մետրոպոլիտեն շրջանի Դաշնային դատարանի էլեկտրոնային տվյալների բազա։
Բլինկենը մեղադրվում է «Լիհի ակտի հետ համապատասխանությունը չապահովելու մեջ, որը պահանջում է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը չստացվի օտարերկրյա զորամասերի կողմից, որոնք, ինչպես հայտնի է, թույլ են տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ»:
Հայցվորները շեշտում են՝ դրանց թվում են իսրայելական որոշ զորամասեր։ Նրանք պահանջում են անօրինական ճանաչել ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի անգործությունը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից