77-ամյա Առնոլդ Շվարցենեգերի տեսքը մտահոգել է երկրպագուներին (տեսանյութ, լուսանկարներ)
ԼուսանկարներԱմերիկացի բոդիբիլդեր, դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտնվել է «Պարկով մարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում և մտահոգել երկրպագուներին։ Page Six-ը ուշադրություն է հրավիրել X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) համապատասխան մեկնաբանությունների վրա։
77-ամյա արտիստին պապարացիները ֆիքսել են նկարահանման հրապարակում աշխատելիս։ Հրապարակված կադրերում հայտնին շագանակագույն տաբատով է, սվիտերով, գունավոր գլխարկով, ինչպես նաև ճերմակ հոնքերով և մորուքով։
Երկրպագուներին զարմացրել է «Տերմինատորի» աստղի տեսքը, ինչի մասին նրանք գրել են հրապարակման տակ գտնվող մեկնաբանություններում։ «200 տարով ծերացել է երկու ամսում», «Միանշանակ ծերանում է։ Թրամփից մեծ է թվում։ Սա խելագարություն է», «Ավարտվում են մարտաֆիլմերում նկարահանվելու նրա օրերը... Նա քայլում է այնպես, կարծես սաստիկ ցավեր ունի»,- գրել են նրանք։