Ավելի քան երբևէ մոտ ենք Մոսկվայի հետ արդյունավետ շփումների․ Բլինքեն
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ արդյունավետ շփումների հնարավորություն կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով, այս մասին Բլինքենը հայտարարել է Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում, գրում է Euromedia24-ը։
ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ կրկնել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերել Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ լուրջ քննարկումներ անցկացնել ամերիկյան հեռացող վարչակազմի հետ։ «Հիմա, երևի, եկել է այն պահը, երբ նման քննարկումներն ավելի արդյունավետ կլինեն։ Հուսով եմ, որ այդպես է։ Վստահ եմ, որ հաջորդ վարչակազմը, հնարավորության դեպքում, կփորձի նման քննարկումներ ունենալ և կհասկանա, թե արդյոք մենք կարող ենք գոնե մոտ ժամանակում հասնել Ուկրաինայում ինչ-որ կարգավորման՝ պայմանով, եթե դա ընդունելի լինի ուկրաինացիների համար», - ասել է Բլինքենը:
Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը կապեր է պահպանում Մոսկվայի հետ բանտարկյալների փոխանակման, միջուկային զենքի կիրառման հնարավորության, տիեզերքի ռազմականացման և այլ հարցերի շուրջ։ Բլինքենի համոզմամբ՝ Մոսկվան Ուկրաինայում պատերազմ չի սկսել՝ ելնելով Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգություններից, այլ ավելի շուտ՝ «իմպերիալիստական» ձգտումներից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու