Իլոն Մասկին թույլ են տվել մանկապարտեզ բացել
Համաշխարհային ՄամուլԻլոն Մասկը ֆինանսավորել է Ad Astra նախակրթարանի բացումը, որը նախատեսված է երեքից ինը տարեկան 21 աշակերտի համար։ Շենքում դեռ երեխաներ կամ ուսուցիչներ չկան՝ չնայած բոլոր անհրաժեշտ թույլտվություններին, հայտնում է Bloomberg-ը։
Ցերեկային խնամքի նոր կենտրոնը գտնվում է Տեխասում՝ Boring Co.-ի, SpaceX-ի Starlink արտադրամասի և գալիք Building X-ի մոտակայքում: Վարկած կա, որ այն նախատեսված է ընկերությունների աշխատակիցների երեխաների համար:
Ըստ առկա փաստաթղթերի՝ մանկապարտեզը զբաղեցնում է 40 ակր հողատարածք, իսկ գլխավոր մասնաշենքն ունի 370 քառակուսի մակերես։
Իլոն Մասկը միակ տեխնոլոգիական հանճարը չէ, որը ցանկանում է փոխել կրթական համակարգը: Մարկ Ցուկերբերգը, Ջեֆ Բեզոսը և Բիլ Գեյթսը նույնպես ներդրումներ են կատարում կրթական նախագծերում։