Նախորդ շաբաթ ԶՊՄԿ-ն Հայաստանի բյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես շահաբաժին․ Փաշինյան
ՏնտեսությունԱնցած շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33,2 միլիարդ դրամի շահաբաժին, որ գոյացել է պետական բաժնետոմսերից։ Սա 2023-ի դրությամբ ստացված շահաբաժինն է, այս թիվը մեծանալու է։ Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 20 տարուց ավելի նման բան չի եղել։ Փաշինյանը հայտնեց, որ այս գումարը չի ներառում հարկերը, որ վճարվել են ԶՊՄԿ կողմից, որը մինչ այս պահը կազմում է ավելի քան 73 միլիարդ դրամ։
«Այստեղ դեր ունեն նաև միջազգային շուկայում գները։ Այն պահից, երբ կառավարությունը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հարկերի բավական լավ դինամիկա կա»,- հայտարարեց Փաշինյանն ու ասաց՝ 11 ամիսների տվյալներով բյուջեն ԶՊՄԿ-ից ստացել է 107 միլիարդ դրամ։