Ուկրաինան խամաճիկ է ՆԱՏՕ-ի ձեռքին․ Պուտին
ՌուսաստանՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ կռվում է ուկրաինացի զինվորների ձեռքով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 18-ին BRICS-ի անդամ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է PNP-ն։
Միաժամանակ, ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, Կիևը չի խնայում իր զինվորականներին։
«Ուկրաինան ինքը չի օգտագործում բարձր տեխնոլոգիական զենք, դա անում է ՆԱՏՕ-ն։ Բայց ռուսական բանակը կռվում է ինքն իրեն, ինքն է արտադրանք ստեղծում, և ծրագրապես ապահովում իրեն, ինչը հսկայական տարբերություն է», հավելել է պետության ղեկավարը։
Պուտինն ընդգծել է, որ ռուսական բանակը դառնում է ոչ միայն ամենաբարձր տեխնոլոգիաների, այլև ամենամարտունակներից մեկը։ Նախագահը հավելել է, որ Ռուսաստանը «պատրաստ է շարունակել պայքարը» և առաջարկել է ՆԱՏՕ-ին հարցնել, թե «երբ նրանք կհոգնեն մեզ հետ կռվելուց»։
Նա նշել է, որ Ռուսաստանը միևնույն ժամանակ ցանկանում է հակամարտության խաղաղ ավարտ, քանի որ մտածում է իր զինվորների մասին։