ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հանդիպումներ են ունեցել աֆղան գրոհայինների հետ
ԱՄՆ
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, այս ամառ ԱՄՆ մի շարք բարձաստիճան պաշտոնյաներ գաղտնի հանդիպումներ են ունեցել աֆղան գրոհայինների առաջնորդներից Հաքանիի հետ, ով սերտորեն կապված է Ալ Քաիդա խմբավորման հետ, վերջինս այս մասին տեղեկություն է տարածել ինտերնետ ցանցով:
Ըստ ամերիկացի պաշտոնյաների Հաքանիի խմբավորումը ահաբեկչական ցանց է, որը ստեղծվել է պակիստանյան հետախուզական ծառայությունների կողմից, որոնց թիրախն է եղել վերացնել Պակիստան ներխուժող ամերիկյան կործանիչները:
Սակայն ԱՄՆ պետդեպը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը հենց այս ահաբեկչական ցանցին էր մեղադրում անցյալ ամիս Քաբուլում ԱՄՆ դեսպանատան և հարակից NATO-ի կենտրոնակայանի վրա հարձակման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)