«Չորրորդ ինքնիշխանություն». Ինչպիսին նվերն է, այնպիսին էլ՝ արձագանքը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ ՕԵԿ-ը Գյումրիում ամանորյա տոպրակներ է բաժանել, որոնց մեջ եղել է Արթուր Բաղդասարյանի գործարանի արտադրած «Հայասի» օղի, ինչպես նաեւ նույն ֆիրմայի սուրճ եւ հյութ:
«ՉԻ»- Փաստորեն գյումրեցիների բախտը բերել է, որ Արթուր Բաղդասարյանը կոնյակի գործարան ունի եւ ոչ թե, ասենք, ժավելի սպիրտի ցեխ: Բայց ամեն դեպքում՝ սեփական արտադրության բնամթերքով ընտրակաշառք բաժանելը, համաձայնվեք, կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: Ոչ, ոչ, խոսքը «Հայասի» օղու որակի մասին չէ: Խոսքն այն մասին է, որ հանրապետականներն էլ կարող են կիրառել այդ հնարքը, եւ եթե պատասխանատվությունը դրվի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուսերին՝ ընտրություններից առաջ մարդիկ ժամկետանց ձեթից բացի կարող են ստանալ նաեւ մեկական շիշ քլորոպրեն, ժավելի սպիրտ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ կգտնվի «Նաիրիտի» պահեստներում:
Իսկ Արթուր Բաղդասարյանն ամեն ինչ ճիշտ է հաշվարկել: Համենայն դեպս՝ կարողացել է այնպիսի նվերներ բաժանել մարդկանց, որ դրանց բաղադրությանը ծանոթանալուն պես բոլորը միահամուռ ասեն՝ «Ա՛ԽՔ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ