Նոր մանրամասներ՝ Աբխազիայի խորհրդարանի մոտ պատգամավորի սպանության դեպքից
Համաշխարհային Մամուլ
Սուխումում Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել, հայտնում է Sputnik Abkhazia-ն։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատգամավոր Վախթանգի Գոլանջիան մահացել է գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալուց հետո։
Բացի այդ, պատգամավոր Կան Կվարչիան վիրավորվել է ձեռքից։
«Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը»,- գործակալությանը հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Ռուսլան Տիրկբան։
Գոլանդզիան տնտեսական քաղաքականության, բարեփոխումների և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի անդամ էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է առանձնացնել պատգամավորների միջև ծագած կոնֆլիկտի մասնակիցներին։
Աբխազիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքի վայրից փախած պատգամավոր Ադգուր Խարազիան որոնվում է՝ որպես կասկածյալ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու