Լատվիան երկարաձգել է Բելառուսի սահմանին ուժեղացված հսկողության ռեժիմը
ՀայաստանԼատվիայի կառավարությունը որոշել է երկարաձգել լատվիա-բելառուսական սահմանին ուժեղացված հսկողության ռեժիմը մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին ասվում է Լատվիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta Ru-ն։
«Դեկտեմբերի 18-ին Նախարարների կաբինետը երկարաձգեց մինչև 2025 թվականի հունիսի 30-ը սահմանային համակարգի ուժեղացված գործող ռեժիմը Լուձա, Կրասլավա, Աուգշդաուգավա և Դաուգավպիլս շրջանների վարչական տարածքներում», - հաղորդում է Լատվիայի կառավարությունը։
2024 թվականի մարտին Լատվիան մտցրել էր ուժեղացված վերահսկողության ռեժիմ Բելառուսի հետ սահմանին։ Սկզբում դրա վավերականությունը պետք է ավարտվեր սեպտեմբերի 12-ին, ապա երկարաձգվել է մինչև այս տարվա վերջ։