«Առավոտ». Թեկնածուների թիվը հասավ երեքի
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդական Հովհաննես Պրտավյանը ևս իր թեկնածությունն է առաջադրել Հրազդանի քաղաքապետի՝ փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններում: Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանն «Ա1+»-ին տեղեկացրել է, որ մինչ այս պահը երեք թեկնածու է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ գործող քաղաքապետը, նրա խորհրդական Հովհաննես Պրտավյանը և Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Իսկ ԸԸՀ-ն թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կընդունի մինչև հունվարի 13-ը»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել