Հունգարիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է 700 գերիների փոխանակում անել
Համաշխարհային ՄամուլՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է Սուրբ Ծննդյան զինադադար կնքել և 700 գերիների լայնամասշտաբ փոխանակում փոխանակում անել, գրում է Rbc-ն։
ԵՄ գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում Օրբանն ասել է, որ ինքը «որոշ քայլեր է ձեռնարկել» հրադադար հաստատելու համար: «Ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ կողմերը համաձայնեն, որ մի քանի հարյուր մարդ, ասենք՝ 700-ական Ռուսաստանից և Ուկրաինայից, պետք է տուն վերադառնան», - ասել է Օրբանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաշտպանում է Օրբանի առաջարկը և խնդրել է պարզել Ուկրաինայի դիրքորոշումը։ Վարչապետի խոսքով՝ Կիևը հրաժարվել է։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտնել է, որ Բուդապեշտը ոչինչ չի քննարկել Կիևի հետ և չի զգուշացրել Մոսկվայի հետ իր շփումների մասին։