Ջո Բայդենը հեռախոսազանգ է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը, գրավոր հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը ամերիկյան վարչակազմի պաշտոնական կայքում։ Զրույցը տեղի է ունեցել հեռախոսով։ Նա չի ասել, թե ով է դա նախաձեռնել։
Նախագահը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին աշխարհում տառապանքը մեղմելու ուղղությամբ նրա շարունակական աշխատանքի համար, այդ թվում՝ պաշտպանելով մարդու իրավունքները և կրոնական ազատությունները, գրել է Ժան Պիերը։
Պապը նաև հրավիրել է Բայդենին հունվարին այցելել Վատիկան։ Սպիտակ տունը հայտնել է, որ ամերիկացի նախագահը մտադիր է հունվարի 9-12-ը այցելել Հռոմ՝ հանդիպելու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։