Սիրիան ամբողջությամբ անցել է Թուրքիայի վերահսկողության տակ. ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Սիրիան ամբողջությամբ անցել է Թուրքիայի վերահսկողության տակ։ Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ տարածաշրջանային հարցերում համագործակցելու է Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է լրագրող Թուրան Իբրահիմովը՝ մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։
Նա նշել է, որ Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի անունով, իր հարցազրույցներում հաճախ ընդգծում է Թուրքիայի դերը Բաշար ալ-Ասադի ռեժիմը տապալելու գործում։
«Միևնույն ժամանակ, նրա հայտարարություններից պարզ է դառնում, որ Սիրիայի ապագա ղեկավարությունը կհետևի Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական գաղափարախոսությանը, նախատեսվում է ստեղծել մի կուսակցություն, որը կմիավորի իսլամիստական և ժողովրդավարական արժեքները»,- հավելել է լրագրողը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)