Թրամփը սպառնացել է ԵՄ-ին բարձրացնել ներմուծման մաքսատուրքերը
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (ԵՄ) բարձրացնել ներմուծման մաքսատուրքերը, եթե միությունը չմեծացնի ամերիկյան էներգառեսուրսների գնումները։ Համապատասխան գրառումը քաղաքական գործիչը հրապարակել է դեկտեմբերի 20-ին Truth սոցիալական ցանցի իր էջում։
«Ես Եվրամիությանն ասացի, որ նրանք պետք է լրացնեն Միացյալ Նահանգների հետ ունեցած հսկայական դեֆիցիտը մեր նավթի և գազի լայնածավալ գնումների միջոցով»,- գրել է Թրամփը։
Եթե Եվրամիությունը չմեծացնի գնումները, «կկանգնի ամբողջական մաքսատուրքերի վճարման վտանգի առաջ», սպառնացել է նորընտիր նախագահը։