ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով. Պապոյան
ՏնտեսությունՀաճելի է, երբ աշխատանքդ տալիս է պտուղներ։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի Հայաստանը «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի նախորդիվ ձեռքբերված գնի կեսով՝ կատարելով ուղիղ գնում, իսկ պետական բյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ։
«Շնորհակալ եմ նախարարության գործընկերներիս՝ այս դժվար աշխատանքը գլուխ բերելու համար։
ՀԳ։ Տարիներով ձևավորված համակարգի դիմադրությունը կոտրելը վստահեցնում եմ, հեշտ գործ չէր»,- գրել է նախարարը։