Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան 

«Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 
 
2024 թվականի ամենանշանակալի իրադարձություններից մեկը, եթե ոչ ամենանշանակալին, համարվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, երբ նա Կիրանցից մի քանի օրվա ընթացքում եկավ, հասավ մայրաքաղաք, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց: «Փաստի» հետ զրույցում, ամփոփելով անցնող տարվա քաղաքական իրադարձությունները, այդպես է կարծում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
 
«Շատերի գնահատմամբ, Սրբազանը մոտ էր այն նպատակին, որի մասին խոսեց մայիսի 9-ի հանրահավաքի ժամանակ, այսինքն՝ Հայաստանում քաղաքական փոփոխություններին: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ վերջնարդյունքում չստացանք այն, ինչի մասին խոսվեց մայիսի 9ին, բայց մի քանի կարևոր արձանագրում եղավ: Կար գնահատական, որ ժողովրդի համար մեկ է, էլ փողոց դուր չի գա, իշխանություններն ինչ ուզում, անում են: Ոչ, տեսանք, որ եթե կարողանում ես ճիշտ կոճակի վրա սեղմել, ժողովրդի ինքնագիտակցության մեջ ճիշտ կոդերը արթնացնել, մարդիկ դուրս են գալիս փողոց, ավելին՝ պատրաստ են գործողությունների։ Երկրորդ՝ 2018 թվականից հետո երկար ժամանակ այդ միֆը կար, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը պայմանավորված է նաև որոշակի հանրային աջակցությամբ: Այդ միֆը փլուզվեց, տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում փողոցի աջակցությունը:
 
2021 թվականին, երբ եղավ Գլխավոր շտաբի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը կոնտր միտինգ իրականացրեց, մարդկանց հավաքեց Հանրապետության հրապարակում, ճիշտ է՝ օլիգարխների օգնությամբ և այլն, բայց, այնուամենայնիվ, հանրային տրամադրությունները չափող ինչ- որ քայլ փորձեց կատարել: Սրբազանի շարժման պարագայում դա չկարողացավ անել: Ճիշտ է, շարժումը չհասավ իր վերջնանպատակին, բայց տեսանք, որ իշխանությունը ռեսուրսներ չունի, որ կարողանա հանրության լայն շերտերը մոբիլիզացնել: Սա չափազանց կարևոր նկատառում է: Որքան էլ պարադոքսալ հնչի, 2018 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանին մնացել է միայն ընտրական լեգիտիմությունը, այսինքն՝ կեղտոտ կերպով ընտրությունները դեռ չեն կեղծել: Նախկինում ունեինք նախընտրական կեղծիքների ահռելի մեքենա, որը հանգեցրել էր նրան, որ 2018 թվականի դրությամբ մարդիկ քաղաքական գործընթացների վրա ազդելու այլ մեխանիզմ, քան փողոց դուրս գալը, չունեին։ Այս իշխանությունները հետընտրական կեղծիք են անում: Ամենավառ օրինակը Գյումրիում տեղի ունեցածն է, որը քաղաքագիտական և քաղաքական նորմերից դուրս երևույթ էր: Մի խմբակցության հանեցին ավագանուց, ինչ-որ անհասկանալի փրայմերիզ արեցին:

Պարադոքսն այն է, որ դրա ընթացքում մարդը, որն ավելի քիչ ձայն է հավաքել, քան նա, որն այս պահի դրությամբ զբաղեցնում է Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի պաշտոնը, ըստ էության ավելի շատ ձայն է ստացել, քան դրանից հետո մարզպետ նշանակվածը: Բայց Փաշինյանն այս քայլին էլ գնաց։ Գլոբալ առումով մնացած միակ հենարանն ընտրական որոշակի լեգիտիմությունն է: Չեմ ասում, որ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ստացած 680 հազար ձայնը նրա «մաքուր» քվեներն են: Հասկանում եմ, որ Հայաստանում դա հիմա ընդունված չէ ասել՝ հաշվի առնելով մի շարք քաղաքական հանգամանքներ, բայց, օրինակ՝ Արայիկ Հարությունյանը շատ մեծ լումա ուներ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հարցում: Մի շարք այլ բաներ ևս չկան: 2021 թվականին Փաշինյանը երկու խոստման հիման վրա էր գալիս իշխանության՝ խաղաղություն և թալանի հետբերում: Ոչ մի բան չարեց, այս մարդն այդ լեգիտիմության փշրանքների վրա է մնացել։ Այլ հարց է, որ մինչ այս պահը դեռ չի ձևավորվել այն այլընտրանքը, որը կկարողանար կապիտալիզացնել Փաշինյանի լեգիտիմության սնանկությունը»,-նշում է Մաթևոսյանը:
 
Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա մեր զրուցակիցը նշում է. «Տարվա ընթացքում հետաքրքիր մի դեպքի ականատես եղանք, որ այն մարդը, որն աշխատում է նախագահ, հստակ դեդլայն նշեց՝ չորս շաբաթ ունենք «Խաղաղության պայմանագրի» տեքստը վերջնական տեսքի բերելու և ստորագրելու համար: Դա մինչ Բաքվում կայացած COP29-ն էր: Թիվ մեկ թեման, որի մասին իշխանությունները խոսում են, «Խաղաղության պայմանագիրն» է: 2024 թվականն այս առումով կորսված տարի է: Ոչ միայն չունենք «Խաղաղության պայմանագիր», այլև 2024 թվականի ավարտին խաղաղությանն ավելի մոտ չենք, քան կայինք տարվա սկզբին: Ինչի՞ մասին էր Ալիևի վերջին հարցազրույցը, մոտավորապես սա էր՝ «հարգելի տիկնայք և պարոնայք, ճիշտ է, ֆորմալ ասում ենք, որ 17 կետանոց պայմանագրից 15-ը համաձայնեցված է, երկու կետ է մնացել, բայց պահանջների փունջ կա, որոնք պետք է կատարեք, և հետո, հնարավոր է, կստորագրենք «Խաղաղության պայմանագիրը», հնարավոր է՝ ոչ»: Իսկ այդ պայմանների շարքը շատ մեծ է՝ սկսած երեք հարյուր հազար ադրբեջանցի Հայաստան տեղափոխելուց, վերջացրած Մինսկի խմբի լուծարմամբ, Հայկական բանակի լուծարմամբ, «Զանգեզուրի միջանցքով» և այլնով: 2020 թվականի պատերազմից հետո պետք է լծված լինեինք վերականգնվելուն: Այս տարին էլ կորցրեցինք, ո՛չ բանակի վերակառուցում իրականացրեցինք, ո՛չ դիվանագիտական առումով հասանք այն բաղձալի նպատակին, որ իշխանություններն էին ներկայացնում, այն է՝ եթե հրաժարվում ենք ռուսական անվտանգային հովանոցից, պետք է այլ հովանոց գտնենք, որի օժանդակությամբ էլ կվերականգնվենք: Դա էլ չարեցինք: Վերջում էլ իմացանք, որ Էրդողանը միջնորդ է բանակցություններում: Որպես պետություն կորցրել ենք 2024 թվականը: Հայաստանը 2024 թվականին ևս մեկ քայլով մոտեցավ նրան, որ Հայաստանի ղեկավարությունը կստորագրի նմանատիպ փաստաթուղթ, որը 2023 թվականի սեպտեմբերին ստորագրեց Սամվել Շահրամանյանը Արցախի պետականության լուծարման մասին: Լավ բան չեմ ասում, բայց սա է իրականությունը»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
 
Հայաստանի իշխանություններն անցնող տարում որևէ քայլ արեցի՞ն արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի, գերիների տուն վերադարձի մասով: «2024 թվականին Հայաստանի իշխանությունները չեն կորցրել որևիցե հնարավորություն Արցախը հերթական անգամ ճանաչել Ադրբեջանի մաս: Բոլոր պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանից Ալեն Սիմոնյան ու Վահագն Խաչատուրյան, պարբերաբար խոսում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Մեկն էլ վերջերս ասաց՝ 30 տարի մեզ ստիպել են սիրել մի բան, որը մերը չէր: Արցախահայերի վերադարձի մասով պատասխանեմ՝ մի փոքր էմոցիա և անձնական վերաբերմունք դնելով: Արմատներով Արցախից եմ։ Շատ եմ ուզում գնալ Արցախ՝ իմ պապի և տատի տուն, բայց գիտեմ մի շատ պարզ բան՝ եթե Հայաստանը չլինի, չենք կարող Արցախի մասին խոսել: Հիմա Հայաստանի՝ լինելչլինելու հարց է դրված: Ալիևի վերջին հարցազրույցը նրա մասին էր, որ նա Թեհրանին ու Մոսկվային փորձում է համոզել՝ «հարգելիներ, սիրելի և պաշտելի իրանցիներ և ռուսներ, որ հարձակվենք Հայաստանի վրա, դա ձեր դեմ չենք անում, դա սորոսականների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի դեմ ենք անում»: Սա ասում է այն մարդը, որն Արևմուտքում նշում է, որ Ադրբեջանը փաստացի ՆԱՏՕ-ի անդամ է, կամ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունն Ադրբեջանը դիտարկում է որպես գործիք Իրանի և Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Այդ մարդը, օգտագործելով ռուսական լրատվական հարթակը, ռուսական քաղաքական վերնախավին ասում է՝ եթե Հայաստանում էլ էթնիկ զտում անենք, դա ձեր դեմ չէ: Այս պայմաններում, եթե արմատներով արցախցի լինելով՝ սկսեմ խոսել Արցախի վերադարձի և այլնի մասին, դա ինքնախաբեություն կլինի: Պետք է նաև ինքներս մեզ հետ անկեղծ լինենք: Հայաստանի Հանրապետությունը որոշակի իներցիայի շնորհիվ է շարունակում գոյատևել, այդ թվում՝ նաև Խորհրդային Միությունից մնացած իներցիայի. խոսքը վերաբերում է նույնիսկ ենթակառուցվածքային համակարգերին, տնտեսական կապերին։ Հիմա կա որոշակի քաղաքական իներցիա Արցախի հարցի վերաբերյալ, ճիշտ է՝ միևնույն ժամանակ կա հատկապես Դաշնակցության կառույցների աշխատանքը Սփյուռքում, կա առանձին վերցրած անհատների աշխատանքը աշխարհի տարբեր երկրներում: Շվեյցարիայի խորհրդարանի հայտարարությունը դրա մասին էր, կա այդ իներցիան, որ Արցախը հայկական է, որ Արցախի հարց կա, որ Արցախի հարցը փակված չէ: Ռուսական վերնախավի շրջանում հետաքրքիր ձևակերպում կա, որ եթե ձեզ համար այդ հարցը փակված է, մեզ համար էլ է փակված, եթե ձեզ համար փակված չէ, եկեք, խոսենք: Այդ իներցիան կա, կկարողանա՞նք այն օգտագործել, թե՞ ոչ, չգիտեմ, առավել ևս քաղաքական լծակներ չունեմ իրավիճակը վերահսկելու, բայց գիտեմ մի պարզ բան՝ եթե չլինի Հայաստանը, չենք կարող խոսել Արցախ վերադարձի կամ Արցախի Հանրապետության մասին: Մեզ փորձում են ոչնչացնել ու կարող են կրկնել այն, ինչ արեցին Սիրիայում, ֆիզիկապես տեսնում եմ, թե դա ինչպես են փորձելու անել ու ինչ են ասելու մեր իշխանությունները այդ պարագայում»,-ասում է քաղաքագետը:
 
Որևէ բան փրկելու միակ ելքը իշխանափոխությո՞ւնն է: «Իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է: Պատկերացնենք մի իրավիճակ, որ Անդրանիկ Քոչարյանն իր շուրջ է համախմբում ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանին անվստահություն են հայտնում, Անդրանիկ Քոչարյանին ընտրում վարչապետ: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո մեզ հետ ինչ է կատարվելու: Ֆորմալ առումով կարող ենք ասել, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, առաջին դեմքը փոխվեց, նախարարներ և այլոք փոխվեցին: Նիկոլին ուզում ենք փոխարինել նիկոլիզմո՞վ: Դրա համար եմ ասում՝ իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքրինչ շտկելու համար: Չգիտեմ՝ 2025 թվականին դա հնարավոր կլինի՞ անել, թե՞ ոչ: Գիտեմ մի բան՝ չափազանց բարդ տարի է լինելու, որովհետև այս մարդկանց կոմպետենտությունը չի բավարարում խնդիրները լուծելու համար: 2024 թվականը կորսված տարի էր Հայաստանի Հանրապետության համար: Փաստորեն, մեր պետականության հիմնական ֆունկցիան հետևյալն էր՝ ապահովել Նիկոլ Փաշինյանին պետական պահպանության ծառայությունով, նաև Հայաստանի պետական միջոցների հաշվին ապահովել նրա բարեկեցությունը: Ուզում եմ հասկանալ՝ մի քանի հազար տարի ապրել ենք, պետություն ունենք, ժամանակին պետություն ունեինք, պայքարել ենք, պատերազմել, բազմաթիվ մարդիկ զոհվել են, և դրա վերջնանպատակն այն էր, որ մեր ազգը առանձին վերցրած ինչ-որ մի մարդու պահի՞»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում
Ամենադիտված