Օրբանն ԵՄ-ին առաջարկել է չշտապել
Համաշխարհային ՄամուլՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է շտապի լուծել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը։ Նրա խոսքերը մեջբերում է MTI-ն։
«Պետք է վերլուծել իրավիճակը, թե որ գործողությունները կլինեն ռացիոնալ, իսկ որոնք՝ իռացիոնալ», - ասել է Օրբանը։
Նա նշել է, որ պետք է «ռազմավարական համբերություն» պահպանել։
Օրբանը հիշեցրել է, որ ԵՄ-ում քննարկումներ են ընթանում Մոսկվայի դեմ պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու հարցի շուրջ։