Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Համաշխարհային ՄամուլՍիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում է lebanondebate.com-ը։
Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի ավտոմեքենայի վրա կրակ են բացել, ինչի արդյունքում՝ Բիթարաֆին մահացել է:
Բաղային հայտարարել է՝ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։