«Հրապարակ». Թալանել են «Բագրատ տուրի» սեփականատիրոջ տունը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Չնայած ժամանակ առաջ ոստիկանությունը մեծ հանդիսավորությամբ հայտարարեց, թե ձերբակալվել է պաշտոնյաներին ու հարուստներին հետապնդող ավազակախումբը, մեծահարուստների տների նկատմամբ որսը շարունակվում է: Մեզ հասած տեղեկություններով՝ Նոր տարվա նախաշեմին գողերը մտել են «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանի տուն: Քանի որ Նավոյանը ոսկեղենը բանկում է պահում, ոսկեղեն և գումար չեն տարել, փոխարենը տարել են թանկարժեք անտիկ իրեր՝ ժամացույց և այլն: Ի դեպ, ասում են, ոստիկանապետ Վովա Գասպարյանը խոստացել է բացահայտել կատարվածը, սակայն դեռ նորություն չկա»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ