Էրդողանը կարող է այցելել Սիրիա
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳ նախարար Հաքան Ֆիդանից հետո կարող է այցելել Սիրիա։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն, գրում է ՏԱՍՍ–ը։
«Արտաքին գործերի նախարարից հետո մեր նախագահը նույնպես մտածում է Դամասկոս այցելելու մասին»,- ասել է դիվանագետը TVNET-ի եթերում։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները նման կլինեն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում եղած կապերին։
Էրդողանն անցած ուրբաթ լրագրողներին ասել էր, որ ԱԳ նախարարը շուտով կայցելի Սիրիա։ Նա նաև ասել էր, որ Թուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին՝ իշխանության ինստիտուտներ ստեղծելու, սահմանադրություն պատրաստելու հարցում և այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ է սկսել նրանց առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Շաբաթ օրը ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ֆիդանը հաստատել էր առաջիկա այցի մասին տեղեկությունը՝ չնշելով ժամկետները։