Կատարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային․ FT
Համաշխարհային ՄամուլԿատարը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային, եթե երկրները պահպանեն նոր օրենքը, որը պատիժներ է սահմանում ջերմոցային գազերի արտանետումների կանոնակարգերը չկատարելու համար: Այդ մասին Financial Times (FT) հայտնել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին:
Նոր օրենքի համաձայն, որը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին, եվրոպական երկրները կարող են ընկերությունների նկատմամբ տուգանքներ կիրառել ընկերության ընդհանուր տարեկան հասույթի 5%-ի չափով։ Այնուամենայնիվ, ալ-Քաաբին, ով նաև QatarEnergy նավթի և գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն է, բողոքել է, որ իր ընկերության եկամուտների 5%-ը Կատարի համար եկամուտի կորուստ է:
«Դա ժողովրդի փողն է, այնպես որ չենք կարող կորցնել նման գումար: Եվ ոչ ոք չի կարող հաշտվել նման գումարների կորստի հետ»,- Gazeta.ru–ի փոխանցմամբ՝ ասել է նա։