Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի 600 միլիոն դոլար արժողությամբ դարի հարսանիքը (լուսանկարներ)
ԼուսանկարներՀարսանիքի նախապատրաստությունը, որը տեղի է ունենալու միլիարդատերերի սիրելի Ասպեն լեռնադահուկային հանգստավայրում, պահպանվում է ամենախիստ գաղտնիության մեջ։ Սակայն որոշ կետեր, այնուամենայնիվ, արտահոսել են մամուլ, գրում է Daily Mail-ը։
Amazon-ի 60-ամյա հիմնադիրը և մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, դեկտեմբերի 28-ին ամուսնանալու է իր 55-ամյա սիրելի Լորեն Սանչեսի հետ։ Արարողությունը, որի նախապատրաստական աշխատանքները խիստ գաղտնի են պահվում, տեղի է ունենալու Կոլորադոյի Ասպեն քաղաքում, հոլիվուդյան դերասան Քևին Քոսթների 160 ակր տարածք ունեցող Դանբար ռանչոյում:
Թեև առաջիկա տոնակատարության մանրամասները չեն բացահայտվել, լուրեր են շրջանառվում, որ տոնակատարությունը կարժենա հսկայական 600 միլիոն դոլար: