Ալիևը նամակ է գրել Հռոմի պապին
Համաշխարհային Մամուլ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, գրում է APA-ն։
Ալիևը, մասնավորապես, շնորհավորել է Հռոմի պապին և բոլոր քրիստոնյաներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։
«Շատ ուրախ եմ ձեզ և ձեր միջոցով ձեր բոլոր հավատակից քրիստոնյաներին հայտնել իմ ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
Այս պայծառ տոնը, որը բերում է նոր ոգի և խորհրդանշում այնպիսի մաքուր զգացմունքներ, ինչպիսիք են ողորմությունն ու բարեգործությունը, մարդկանց փոխըմբռնման, աջակցության և միասնության մարմնացումն է։ Որպես ադրբեջանական հասարակության բաղկացուցիչ մաս՝ քրիստոնյա համայնքը, ինչպես միշտ, նշում է այս տոնը առանձնահատուկ ոգևորությամբ և խանդավառությամբ»,-ասվում է նամակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)