«Սնունդն ավելի լավ է, քան սեքսը»․ Բրիթնի Սփիրս (լուսանկարներ)
Լուսանկարներ43-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը վերջերս Instagram-ում կիսվել է, որ բազմաթիվ «բացասական» մեկնաբանությունների պատճառով ջնջել է բիկինիով պարելու տեսանյութը, հայտնում է Daily Mail-ը։
Իր գրառման մեջ նա բացատրել է, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, թե որքան են իրեն վրդովեցրել մարդկանց խոսքերը։
Իր գրառման մեջ Բրիթնին գրել է. «Ես ջնջել եմ տեսանյութը, քանի որ շատ մարդիկ այնքան ստոր բաներ են ասել»։
Նա հավելել է, որ իր տխրությունն այնքան ուժեղ է եղել, որ չի կարծում, թե կկարողանա պարել և զվարճանալ։
Սփիրսը նաև կիսվել է սննդի վերաբերյալ իր մտքերով՝ ասելով, որ «սնունդն ավելի լավ է, քան սեքսը»։ Նա պատմել է ծոմ պահելու իր փորձի և այն մասին, թե ինչպես է դրանից հետո վայելել իր առաջին բուրգերը:
Բրիթնին նկարագրել է խրթխրթան բեկոնով և շվեյցարական պանրով բուրգերը։ Նա նշել է, որ սնունդն իր ուրախությունն է բերում, ինչպես փոքր ժամանակ։
Նրա հրապարակած տեսադարանում ներառված էին ոչ միայն մեմեր, այլ նաև մի քանի հետաքրքիր լուսանկարներ, այդ թվում՝ մերկ կադրեր և սելֆի՝ սև կրծկալով: