Լուկաշենկոն գրանցվել է՝ որպես Բելառուսի նախագահական հաջորդ ընտրությունների թեկնածու
Համաշխարհային Մամուլ
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին գրանցել է՝ որպես նախագահի թեկնածու, գրում է Kommersant-ը։ Ի պաշտպանություն դրա՝ նախաձեռնող խումբը հավաքել է 2 մլն 518 հազար 145 ստորագրություն։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարին։ Լուկաշենկոն առաջադրվելու է յոթերորդ անգամ անընդմեջ:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ևս չորս թեկնածուի։
Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ նախագահի պաշտոնը ստանձնել է 1994 թվականին, այնուհետև մի քանի անգամ վերընտրվել է: Նրա վեցերորդ նախագահական ժամկետն այժմ ավարտվում է։ 2020 թվականի վերջին նախագահական ընտրություններից հետո երկիրը, Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով, ականատես եղավ մի քանի ամիս զանգվածային բողոքի ցույցերի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու