«Կցանկանայի իտալացի լինել»․ Ռիչարդ Գիր (լուսանկարներ)
ԼուսանկարներՌիչարդ Գիրը հայտնել է, որ «կցանկանար իտալացի լինել» և «սիրում է Իտալիան» Նյու Յորքում մեծանալուց հետո, գրում է Daily Mail-ը։
75-ամյա դերասանը կիրակի երեկոյան Միլանում հայտնվել է իտալական Che tempo che fa շոուում՝ քննարկելու իր վերջին ֆիլմը, որը վերնագրված է «Օ, Կանադա», ռեժիսոր Փոլ Շրեյդերի կողմից:
Հաղորդման ընթացքում նա ասել է. «Ես սիրում եմ Իտալիան, եթե կարողանայի, ես իտալացի կլինեի: Ես մեծացել եմ Նյու Յորքի հյուսիսում գտնվող մի փոքրիկ քաղաքում, միակ զիլ երեխաները իտալացիներն էին, շատ էլեգանտ, հիանալի կոշիկներով։ Մենք բոլորս ուզում էինք իտալացի լինել», հայտնել է Գիրը։