Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան
ՀայաստանԱյս ծանր պահին Հայաստանը Գերմանիայի կողքին է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԳԴՀ-ում և Լիխտենշտայնի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
«Մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին և սգում Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար»,- գրել է Ենգիբարյանը։