Հայաստանից բեռնափոխադրողները մեկ շաբաթում կկարողանան կատարել 3 անընդմեջ կաբոտաժային ուղերթ դեպի ՌԴ
ՌուսաստանՌուսաստանը հաստատել է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային ընկերությունների համար կաբոտաժային բեռնափոխադրումներ (փոխադրում մեկ երկրի ներսում, իրականացվում է փոխադրողի կողմից մեկ այլ երկրից) կատարելու պայմանները։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մարտի 1-ից։
Հայաստանից և ԵԱՏՄ այլ երկրներից բեռնափոխադրողները կկարողանան մինչև 3 անընդմեջ կաբոտաժային ուղերթ կատարել դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ ժամանման և բեռնաթափման պահից 7 օրվա ընթացքում։