Բայդենը հաստատել է 2025թ-ի պաշտպանության բյուջեն. Politico
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը հաստատել է 2025 ֆինանսական տարվա երկրի պաշտպանության բյուջեն՝ 895 միլիարդ դոլարի չափով, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, գրում է Politico-ն։
Ինչպես նշվում է, «Նախագահը ստորագրել է օրենք» «2025 ֆինանսական տարվա հատկացումները՝ հիմնականում պաշտպանության նախարարության և ռազմական շինարարության ծրագրերի, էներգետիկայի նախարարության ազգային անվտանգության ծրագրերի և հետախուզական ծրագրերի համար։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախագիծը հաստատել է դեկտեմբերի 11-ին, Սենատը` դեկտեմբերի 18-ին։