«Չորրորդ ինքնիշխանություն». Նա էլ է տոպրակ ստացել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե «այսօրվա Հանրապետականը առաջվանը չէ, մենք այսօր ընտրությունների ենք գնում բաց ճակատով»:
«ՉԻ»- Փաստորեն՝ 2007-ին Հանրապետականը բաց ճակատով չի գնացել ընտրությունների: Փափախը քաշել է աչքերին, գլուխը կախել ու պատերի տակով թաքուն մտել խորհրդարան: Այդ հիմա° է, որ որոշել են թափանցիկ եւ արդար ճանապարհով գնալ, որովհետեւ, ինչպես Ռազմիկ Զոհրաբյանն է ասում, «մենք գիտակցում ենք, որ եթե դա չանենք, Եվրոպան կարող է երես թեքել մեզնից»: Այսինքն՝ նրանց Հայաստանի ապագան չի հետաքրքրում, Հայաստանի ժողովրդի կարծիքը չի հետաքրքրում, նրանց միայն Եվրոպայի կարծիքն է հետաքրքրում:
Ամեն դեպքում՝ լավ է, որ Ռազմիկ Զոհրաբյանն անկեղծանում է: Ճիշտ է, կուսակցությունում դրա համար նրա ճակատը չեն շոյի, բայց դե՝ հիմա ի՞նչ անենք, մարդը իր կարծիքով լավ բան է ասում: Եվ տպավորություն է ստեղծվում, թե ՕԵԿ-ի բաժանած տոպրակներից մի քանիսն էլ նրան է բաժին հասել, ու նա դարակազմիկ մտքեր հայտնելուց առաջ տեղում «իրացրել է» դրանք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ