Ուկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայում արգելված «Ընդդիմադիր պլատֆորմ՝ կյանքի համար» կուսակցության նախկին ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը դիմել է Բելգիայի դատախազություն՝ բողոքելով, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։ Այս մասին տեղեկություն է հայտնվել «Այլ Ուկրաինա» շարժման կայքում։
«Մենք որոշել ենք կապ հաստատել Բելգիայի Թագավորության դաշնային դատախազության հետ՝ կոռուպցիայի հիմքով ծանր հանցագործություն կատարելու համար Զելենսկու քրեական հետապնդումը կազմակերպելու», - ասվում է հայտարարության մեջ։
Մեդվեդչուկի խոսքով՝ քանի որ Զելենսկին կորցրել է անձեռնմխելիությունը 2024 թվականի մայիսին լիազորությունների դադարեցման արդյունքում, նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել Ուկրաինայում, ինչպես նաև Սլովակիայում և Բելգիայում։