Պանամայում այրել են Թրամփի դիմանկարը և ԱՄՆ դրոշը․ The Economic Times
Համաշխարհային ՄամուլՊանամայում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ցանկության մասին խոսքերից հետո բողոքի ցույց է անցկացվել, որի ժամանակ այրել են նրա դիմանկարը։ Պանամայի շինարարության և հարակից աշխատողների միացյալ ազգային արհմիությունը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, փոխանցում է The Economic Times-ը։
Ցույցը ի սկզբանե պետք է տեղի ունենար՝ կապված Պանամայի կառավարության սոցիալական քաղաքականության հետ արհմիությունների անհամաձայնության հետ։ Այնուամենայնիվ, կազմակերպիչները որոշել են օգտվել առիթից՝ բողոքելու Պանամայի ջրանցքը հետ վերցնելու մտադրության մասին Թրամփի խոսքերի դեմ։
Ցուցարարներն այրել են նաև ԱՄՆ դրոշը։ Նրանք Պանամայի կառավարությունից վճռական պատասխան են պահանջել։