Ռուսաստանում վարորդներին սկսել են զանգվածաբար տուգանել տոնական զարդարանքով ավտոմեքենաների համար
ՌուսաստանՌուսաստանում վարորդներին սկսել են զանգվածաբար տուգանել այն ավտոմեքենաների համար, որոնք չափազանց տոնական են զարդարված։ Այս մասին հայտնում է Life-ը։
«Նրանք, ովքեր սիրում են իրենց երկաթե ձիու վրա վառ դեկորացիաներ տեղադրել, կենթարկվեն 500 ռուբլու տուգանքի «Տրանսպորտային միջոցի դիզայնի մեջ փոփոխություններ կատարելու» հոդվածով։ Տեսուչները կարող են նույնիսկ պահանջել ավտոմեքենայի վրայից հանել զարդարանքները, ապա ներկայանալ ոստիկանություն և ցույց տալ, որ ավտոմեքենայի վրա այլևս ավելորդ բան չկա»,- ասվում է հրապարակման մեջ։
Բացի այդ, շատ ռուսներ սկսել են փոքրիկ տոնածառեր տեղադրել իրենց ավտոմեքենաների տանիքներին՝ դրանք պատշաճ կերպով չամրացնելով: Ոմանք նաև լույսեր են փաթաթում ողջ ավտոմեքենայի շուրջ՝ միացնելով այն ավտոմեքենայի էլեկտրական համակարգին: Այս դեպքում վարորդը նույնպես կտուգանվի։