ԱՄՆ-ն կփորձի ռազմավարական պարտության հասցնել Եվրոպային. ՌԴ խորհրդարանի նախագահ
Համաշխարհային ՄամուլՄիացյալ Նահանգները «տաքացնում» է Ռուսաստանին՝ փորձելով ռազմավարական պարտություն պատճառել։ Վաշինգտոնի հաջորդ թիրախը լինելու է Եվրոպան։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է РИА Новости-ն։
«Նրանք հիմա տաքանում են մեր դեմ, և Եվրոպան հաջորդը կլինի ռազմավարական պարտություն կրելու նրանց փորձերում, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ուժեղ Եվրոպա պետք չէ՝ որպես մրցակից», - ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկվող Եվրոպա՝ քաղաքական, տնտեսական և ռազմական առումներով։
Մինչ այս, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով «Օրեշնիկ» հրթիռի արձակումը, ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց՝ Արևմուտքին թույլ չտալու «ռազմավարական պարտություն» պատճառել երկրին։