Թուրքիան և Սիրիան կարող են ռազմական գործողություններ իրականացնել քրդական կուսակցության դեմ․ Hürriyet
Համաշխարհային ՄամուլԹուրքիան կարող է Սիրիայի նոր իշխանությունների հետ համատեղ ռազմական գործողություններ իրականացնել արաբական երկրի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) ուժերի դեմ, եթե քուրդ զինյալները չդնեն զենքերը։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը, փոխանցում է Euromedia24-ը։
Թուրքիայի իշխանությունները Սիրիայի համար ճանապարհային քարտեզ են մշակել, որը կենտրոնացած է երկրի վերակառուցման վրա։ Նրանց առաջնահերթ խնդիրը PKK-ի և նրա տեղական ճյուղի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (SNS) զինաթափումն ու լիկվիդացումն է, գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
«Անցումային կառավարության ձևավորումից հետո Սիրիայի իշխանությունները կոչ կանեն ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես PKK-SNA-ին և ԻՊ-ին վայր դնել զենքերը և միանալ սիրիական կանոնակարգին:
Եթե PKK-SNA-ն բացասաբար արձագանքի այս կոչին, ապա սիրիական բանակը և թուրքական զինված ուժերը համատեղ ռազմական գործողություններ կանցկացնեն նրանց դեմ՝ խմբավորման կողմից վերահսկվող տարածքներից հեռացնելու նպատակով»,- պնդում է լրագրողը։