Սանդուն երկրորդ անգամ երդվել է՝ որպես Մոլդովայի նախագահ
Համաշխարհային Մամուլ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երդվել է երկրորդ նախագահական ժամկետիհամար, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ձեռքս սրտիս՝ կարող եմ ասել՝ առաջին մանդատի ժամանակ նվիրումով եմ աշխատել և էլ ավելի մեծ կամքով ու եռանդով եմ շարունակելու։ Չորս տարի անց ես կարող եմ խոնարհաբար ասել, որ մենք միասին արել ենք մի բան, որը երբեք չի արվել անկախության 30 տարիների ընթացքում։
Ես ձեզ քաջալերում եմ վստահորեն առաջ շարժվել: Մի մոռացեք, թե ինչ է նշանակում մեր Մոլդովան՝ ժառանգություն, լավատեսություն, պայքար, զարգացում, կազմակերպվածություն, կամք, փառասիրություն»,- ասել է Սանդուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)