Ռուս զինվորականները հարվածել են Կրիվոյ Ռոգին. Լիսակ
ՌուսաստանԿրիվոյ Ռոգում ռուսական զորքերի հարվածի արդյունքում բազմահարկ բնակելի շենք է վնասվել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Meduza-ն։
Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ։ Նրանցից երեքը հոսպիտալացվել են վերջիններիս վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Դատելով ուկրաինական հեռագրային ալիքների տարածած լուսանկարներից և տեսանյութերից՝ բազմահարկ բնակելի շենքը մասամբ ավերվել է։
Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ ռուս զինվորականները բալիստիկ հրթիռներով հարվածել են քաղաքին՝ խոցելով 32 բնակարանով չորսհարկանի շենք։ Պարզ չէ, թե դրանցից քանիսն են ոչնչացվել։